ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նորվեգիայում կորոնավիրուսի 32 դեպք է հայտնաբերվել

Նորվեգիայում կորոնավիրուսի 32 դեպք է հայտնաբերվել
03.03.2020 | 22:24

Նորվեգիայում լաբորատոր հետազոտությունները կորոնավիրուսի 32 դեպք են հաստատել, իշխանությունները նախազգուշացնում են հիվանդության տարածման ռիսկի մասին, հաղորդում է Թագավորության առողջապահական մարմինը: «Մենք կարող ենք ենթադրել, որ որոշ ոլորտներում տարածման ռիսկն աճել է», - NRK-ն մեջբերում է վարչության հաղորդագրությունը:

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ